2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար:
Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել Է.Ա.-ի՝ «գլխուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունվելու մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացի Է.Ա.-ն հայտնել է, որ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈԲ տեսուչին զանգահարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար 2017 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետը բռնություն է գործադրել իր նկատմամբ, ապա սպառնալիքներ տալով՝ իրենից պահանջել երկու օրվա ընթացքում հեռանալ քաղաքից:
2017 թվականի մարտի 1-ին նախապատրաստված նյութերը պահանջվել են ՀՀ գլխավոր դատախազության կողմից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը