Իրաքում զոհվել է երկու բրիտանացի բժիշկ
Իրաքում զոհվել է ԻՊ-ի համար աշխատող երկու բրիտանացի բժիշկ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրանք եղել են ուսանողների մեծ խմբում, որը թողել է ուսումը Բժշկական գիտությունների և տեխնոլոգիաների սուդանյան համալսարանում՝ ԻՊ-ին միանալու համար։ Ահմեդ Սամի Կհադերը (Լոնդոնից) և Հիշամ Ֆադլալան (Նոթինգեմշիրից) զոհվել են անցած հանգստյան օրերին։
