Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել. Էդուարդ Նալբանդյանի ճեպազրույցը Արցախում/տեսանյութ/

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույց է ունեցել դեսպանահավաքի արցախյան նիստի արդյունքներով Էդվարդ Նալբանդյան. Ավանդույթ է արդեն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահավաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահավաքը հենց Արցախ այցելությամբ, և միգուցե սա մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր հավաքը։ Այն, ինչ որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգևորիչ է: Կայացավ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիվանագետների համար շատ կարևոր է գալ Արցախ և լսել առաջին ձեռքից՝ անձամբ Նախագահ Սահակյանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին: Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկությունը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիվանագետների համար դա աշխատանքի, գործունեության հրամայական է: Եվ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարության հետ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումները, իսկապես շատ օգտակար էր: Ես նաև կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Արցախի ղեկավարությանը այն բարձր գնահատանքի համար, որը տրվեց արտաքին գործերի նախարարության դիվանագետների գործունեությանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգևատրվեցին Արցախի պետական բարձր պարգևներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այդ գնահատականը մեր դիվանագետների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցություն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրվել են, երբ մեր դիվանագիտությունը կատարում էր առաջին քայլերը, և դրանք շարունակվում են նաև այսօր: Մենք լիցքավորված, ոգևորված ենք միշտ լինում Արցախ այցելություններով, հանդիպումներով թե ղեկավարության հետ, թե ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խոսելու նաև պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քույրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտավորեցնում են անել ավելին: Հարց. Պարոն Նալբանդյան, գաղտնիք չէ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապես գտնվել է Հայաստանի դիվանագետների գործունեության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին Դուք նաև բարձրաձայնել եք: Այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի: Էդվարդ Նալբանդյան. Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։ Հարց. Գործնականում իսկապես պարոն Նալբանդյան… Էդվարդ Նալբանդյան. Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու: Հարց. Կարգավորումը ռազմական լարվածությամբ է ուղեկցվում անընդհատ: Ի՞նչ է դա նշանակում: Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ է դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները: Հարց. Պարոն Նալբանդյան, այդքանով հանդերձ ժողովրդի մեջ դժգոհություն կա որոշակի մեր արտաքին քաղաքականության հանդեպ. խոսվում է, որ ամեն ինչ չի արվում: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ կարծիքներին: Էդվարդ Նալբանդյան. Լավ եմ վերաբերվում։ Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am