«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ-ին։ Եթե Հանրապետականը օգտագործում է վարչական ռեսուրս, ապա ինչո՞ւ նույնը չանի նաև ՀՅԴ-ն։ Արագածոտնի մարզի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրահանգել է մարզի բոլոր դպրոցների տնօրեններին Դաշնակցության օգտին քարոզչություն անել և անհրաժեշտ ձայներ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև 9-րդ ձևով։ Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից կոնկրետ ոչ ոքի վրա էլ մարզպետը կարծես խաղադրույք չի անում՝ խնդիրը կոնկրետ ՀՅԴ-ի համար ձայներ ապահովելն է։ Ռեյտինգայինով այստեղ առաջադրվել են Գյոզալյանի խորհրդականը՝ Սիրամարգ Ղուկասյանը, ինչպես նաև Ծաղկահովտի գյուղապետ, անկուսակցական Նորայր Հակոբյանը։ Մյուս ռեյտինգային թեկնածուներն են՝ Սամվել Թովմասյանը, Կարեն Շահազիզյանը, Ռուզաննա Տոնոյանը, Տարոն Տոնոյանը և այլոք»։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը