«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են կտրուկ տեմպերով նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 5.3 տոկոսով: Սրան զուգահեռ Հայաստանում գնալով նվազում է ցեմենտի արտադրությունը, որ այս ընթացքում գրեթե կանգ է առել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի ամիս է՝ Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում: «Երկրում շինարարություն չի կատարվում: Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ լինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը