«Հրապարակ» թերթը գրում է. «Բացի Սայաթ-Նովա գյուղի միջադեպը, մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, եւ Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջեւ։
Նշենք, որ Գազի Հովոն եւ իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։
Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց զանգերին։ Հիշեցնենք, որ Գազի Հովոն եւ Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են եղել։
Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության պետ նշանակվելու դիմաց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը