20-ամյա առաքիչին դաժանաբար սպանողը տեղափոխվեց Աշտարակի դատարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը Աշտարակ/ տեղափոխեցին Գյումրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ, Թալինի քննչական բաժի պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ճիվաղի նկատմամբ, ով առանձնակի դաժանությամբ խոհանոցային դանակով սպանել էր 20-ամյա առաքիչին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստը արդեն սկսվել է և այն վարում է դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, տականքը կկալանավորվի և կտեղափոխվի Արմավիր քրեակատարողական հիմնարկ: *** 18:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանը բավարարեց քննչական բաժնի միջնորդությունը և Վ. Հովսեփյանը կալանավորվեց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցել էր քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել էր սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել էր սպանվածին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ Դատաբժիշկը հայտնել էր, որ սպանվածը պարանոցի մասում ստացել էր դանակի 4-ից ավելի հարված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս էր շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված էր հասցրել իր զոհին։ Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք էին կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կային հետքեր, ապա, չէր բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։ 20-ամյա տղայի սպանության կասկածանքով կալանավորված 25-ամյա Վարդան Հովսեփյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am