Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»

1 մարտի 2017թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հիշատակի ուղերձով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերին, որոնց ընթացքում բիրտ ուժի ու բռնությունների զոհ էին դարձել անմեղ քաղաքացիներ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մարտիմեկյան ողբերգությունը, որից անցել է ինը տարի, Հայաստանի նորագույն պատմության ամոթալի էջերից է: Ցայսօր իրավաքաղաքական գնահատական չստացած աննախադեպ այդ ոճրագործությունը, ինչպես 1999-ի «Հոկտեմբերի 27»-ը, հետանկախական շրջանում իշխանությունը յուրացրած բռնապետական վարչակարգերի խարանն է: Չնայած Հայաստանի հանրության եւ միջազգային կառույցների հետեւողական պահանջներին, այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց եւ չպատժվեց խաղաղ ցուցարարների գնդակոծման համար, ինչի հետեւանքով զոհվեց առնվազն 10 քաղաքացի, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ 50-ի, իսկ ցույցի ավելի քան երկու հարյուր մասնակիցներ ենթարկվեցին բանտարկության, ապօրինի դատավճիռների ու հետապնդումների: Մարտիմեկյան բռնարարքների տրամաբանությունը այդ հանցագործության շահառու իշխանությունները, ինչպես սպասվում էր, հետագայում զարգացրին ընդդեմ քաղաքական հակառակորդների եւ այլախոհների իրենց պայքարում, ընտրակեղծիքներ կատարելիս, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների եւ 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծելիս, նաեւ կեղծարարության դեմ մարդկանց բողոքի գործողությունները ճնշելիս: «Ժառանգության» եւ նրա նոր զինակիցների կողմից ապրիլի 2-ին իշխանափոխության իրականացումը թույլ կտա ապահովել բոլոր անհրաժեշտ քաղաքական եւ իրավական պայմանները այս հանցագործության բացահայտման եւ մեղավորներին՝ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Արդեն ինը տարի «Մարտի 1»-ը մեզանում լայնորեն նշվում է որպես 2008 թվականի գարնան առաջին օրվա՝ մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Իմ խորունկ խոնարհումը բոլոր ընկածների պայծառ հիշատակի առջեւ եւ հավաստիացումն առ այն, որ հեռացող ժամանակն անզոր է խամրեցնելու կամ մոռացության տալու նահատակների անունները»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am