Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը
2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցեց որպես ընդդիմադիր ուժ: Վերջինիս հռչակած գլխավոր նպատակը ամբողջական իշխանափոխությունն էր:
ՀՅԴ-ն՝ ընդդիմություն
«Մենք գալիս ենք ամբողջական իշխանափոխության գաղափարով, որ պետք է ոչ միայն հեռացվեն այսօրվա իշխանավորները, այլև պետք է փոխվի այն համակարգը, որը ծնում և պահպանում է այս իշխանություններին: Լիակատար իշխանափոխություն կատարելու համար․․․», – 2012 թվականի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Բացի «ամբողջական իշխանափոխությունից» 2012 թվականին ՀՅԴ-ն ներկայացրել էր տնտեսական և սոցիալական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ։
Մասնավորապես, ըստ ծրագրի Հայաստանում միջին կեսաթոշակը պետք է կազմեր 63.000 դրամ, պետական բյուջեն պետք է եռակի, իսկ ՀՆԱ-ն կրկնակի աճեր։ Դաշնակցության ծրագրով նախատեսվում էր նաև 200 հազար նոր աշխատատեղերի բացում։
Եկեք տեսնենք, թե այս ծրագրի ո՞ր մասն է իրականացվել ըստ Ազգային վիճակագրական ծառայության։ Այսպիսով, ԱՎԾ տվյալների համաձայն Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40.441 դրամ, պետական բյուջեն 2012-2015 միջակայքում աճել է ընդամենը 1,3 անգամ, ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում աճել է 1,8 անգամ, իսկ գործազրկության մակարդակը աճել է 1,2 տոկոսով։
2012 թվականին Դաշնակցության նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում նաև որոշ ոլորտների միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը անվճար դարձնելը։«Տնտեսության, աշխատաշուկայի և գիտության պահանջներին համապատասխան միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատությունները ամբողջությամբ կլինեն անվճար», – գրված է ՀՅԴ 2012թ-ի նախընտրական ծրագրում։
Սակայն, ԿԳՆ-ից տեղեկացանք, որ նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով առկա չէ այնպիսի մասնագիտություն, որին 2012 թվականից հետո ամբողջությամբ հատկացվի անվճար ուսուցման տեղեր։
ՀՅԴ-ն՝ իշխանություն
Ստացվում է, որ, լինելով փաստացի իշխանության մաս ու ղեկավարելով Կրթության և գիտության նախարարոթյունը՝ Դաշնակցությունը չի իրագործել անգամ սեփական նախընտրական խոստումը, որը պարտավորվել էր կատարել իշխանության գալու պարագայում։
ՀՅԴ-ն «ամբողջական իշխանափոխության» իր գաղափարից վերջնականապես հրաժարվեց, երբ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների ընթացքում սկսեց սատարել դրանք նախաձեռնած Հանրապետական կուսակցությանը, իսկ 2 ամիս անց նրանց միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը։
Արդյունքում ՀՅԴ-ն Հայաստանի 18 նախարարություններից ստացավ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման, Էկոնոմիկայի նախարարությունների պորտֆելները, ինչպես նաև երկու մարզպետի պաշտոն։ Հանրապետականի հետ համագործակցությունը ՀՅԴ-ը բացատրեց նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու և սեփական ծրագրերը իրագործելու ցանկությամբ։
Այսպիսով, ՀՅԴ-ը փաստացի չի իրագործել իր նախընտրական խոստումները։ Նրանք և′ որպես ընդդիմություն չեն հասնել իրենց գաղափարների իրագործմանը, և′ որպես իշխանություն ստանձնել են պատասխանատվություն ու չեն կարողացել ապահովել խոստացված տնտեսական և սոցիալական բարեփոխումները։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը