Կանխվել է Էրդողանին թունավորելու փորձը
Թուրքիայում արգելված համարվող «Գյուլենական շարժման» ներկայացուցիչները պլանավորել էին թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն: Նախարարը հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ հաջողացրել են աշխատանքի տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում: Սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ՝ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները:
