Ադրբեջանի «Շեհիդների ծառուղին» փակ է և այնտեղ տեղ չկա. սպանված զինծառայողի հարազատները բողոքում են
Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում փետրվարի 25-ին ադրբեջանական կողմի հարձակման փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինվոր Զաքիր Ջաֆարովին թույլ չեն տվել թաղել «Շեհիդների ծառուղում», հաղորդում է ադրբեջանական contact.az-ը:
Հանգուցյալի հոր՝ Նազիմ Ջաֆարովի խոսքով՝ Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչն իրեն ասել է, որ «Շեհիդների ծառուղին փակ է և այնտեղ տեղ չկա»:
Սպանված զինծառայողին հուղարկավորել են սովորական գերեզմանոցում։
«Դա անարգանք է շեհիդի հիշատակին, որն իր կյանքը տվել է հանուն հայրենիքի: Շրջանային իշխանությունների պահվածքը զայրացնող է»,- Turan-ին ասել է իրավապաշտպան Էլշան Հասանովը:

