ԶԼՄ. ԻՊ-ի առաջնորդը կողմնակիցներին դիմել է հրաժեշտի խոսքով
Ահաբեկչական ԴԱԻՇ Խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ելույթում ընդունել է վերջին ռազմական գործողություններում ԴԱԻՇ-ի պարտությունը և կոչ է արել խմբավորման կողմնակիցներին թաքնվել լեռնային շրջաններում, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նայնավա նահանգի իր աղբյուրին։«Ալ-Բաղդադին իր հայտարարությունը որակել է որպես հրաժեշտի խոսք, այն տարածել է ԻՊ-ի քարոզիչների շրջանում և մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում խմբավորման հետ: Քարոզիչները սկսել են խոսել պարտությունների մասին, որոնք խմբավորումը կրում է Նայնավում և Իրաքի մյուս շրջաններում», - հաղորդել է հեռուստաալիքի աղբյուրը:
