Մերկելի սարսափը, Էրդողանի 3 միլիարդանոց շանտաժն ու Ասադի դեմ հնգամյա պայքարը

Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից, թերևս, առաջին անգամ Ռուսաստանի ուղղությամբ ուղիղ և կոնկրետ քննադատություն հնչեց: Մերկելը հայտարարել է, թե սարսափած է Սիրիայում ռուսական ռմբակոծության հետևանքով մարդկանց տանջանքներից. «Վերջին օրերին մենք ոչ միայն ցնցված ենք, մենք սարսափած ենք այն բանից, թե ինչպիսի տանջանքներ են կրում հազարավոր մարդիկ առաջին հերթին ռուսական կողմի ռմբակոծություններից»: Այս հայտարարությունը հնչել է Անկարայում, որտեղ կանցլերը՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիս էր անցկացնում։ Մերկելը նաև հայտարարել է, թե սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է հետևեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը վերաբերում է Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությանը։ «Այդ բանաձևով Անվտանգության խորհուրդը պահանջում է, որպեսզի բոլոր կողմերն անհապաղ դադարեցնեն խաղաղ բնակչության և քաղաքացիական կառույցների դեմ ուղղված հարվածները, հրաժարվեն ցանկացած տիպի զենքից»։ Ռուսաստանը Սիրիայում օդային հարվածներ է սկսել անցյալ տարի սեպտեմբերի 30-ից՝ հայտարարելով, թե գործում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով։ Մոսկվան պնդում է, որ հարվածներ է հասցնում բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների և այլ ջիհադիստ-զինյալների դիրքերին։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ Ռուսաստանի հասցեին մեղադրանքները հայտնվեցին ռուսական ռազմական գործողությունների հենց առաջին օրը. Ռուսաստանի ԱԳՆ-ում այդ մեղադրանքները որակել են «մտացածին» և Մոսկվայի դեմ տեղեկատվական հարձակումների վկայություն։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերին հրապարակված զեկույցի համաձայն` Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից զոհվել է առնվազն 200 խաղաղ բնակիչ։ Մերկելի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Սիրիայում Պուտինի քաղաքականությունը այլևս արևմուտքի սրտով չէ, և այն դադարեցնելու ժամանակն է: Այլ կերպ ասած, Պուտինի կողմից Ասադի «փրկության» ծրագիրն է ամբողջությամբ դառնում անիմաստ: Իսկ առհասարակ Թուրքիային փախստականների հարցում աջակցելու քաղաքականությունը ԵՄ-ի կողմից ավելի ցցուն է դառնում: Թուրք-սիրիական սահմանին փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Սիրիայի վերաբերյալ խաղաղության բանակցությունների անցկացումը, Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Այն, ինչ տեղի է ունենում թուրք-սիրիական սահմանին, իսկապես իրական աղետ է։ Գերմանիան պատրաստ է օգնել փախստականներին մատակարարումներ իրականացնելու հարցում։ Այդպիսի պայմաններում բարդ է պատկերացնել խաղաղության բանակցությունների անցկացում և դրա համար էլ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջ դնել այս իրավիճակին»։ Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակի հարձակումը սպառնալիքի տակ է դրել նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարի մասին տեղի ապստամբների պլանները։ Սիրիայի բանակը շարունակում է հարձակումը Թուրքիայի սահմանի ուղղությամբ։ Ընդգծվում է, որ հարձակումն իրականացվել է Ռուսաստանի աջակցությամբ ու Իրանի մասնակցությամբ։ Ճշգրտված տվյալներով՝ ներկայումս սիրիացի զինվորականներն ու նրանց դաշնակիցները գտնվում են Թուրքիայի սահմանից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Ապստամբների ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հարձակումը սպառնալիքի է տակ է դրել իրենց կյանքը, ինչպես նաև Ասադի դեմ հնգամյա պայքարի պլանները։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, պարզվում է, 2015թ. նոյեմբերի 14-ին Անթալիայում ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ Եվրամիությունից պահանջել է 30 միլիարդ եվրո փախստականների խնդիրը լուծելու համար` հակառակ դեպքում սպառնալով փախստականներին ուղարկել Եվրոպա:  Այն ժամանակ արդեն համաձայնեցված է եղել ԵՄ-Թուրքիա գործողությունների պլանը, ըստ որի նախատեսվել է Անկարային տրամադրել 3 միլիարդ եվրո օգնություն: Սակայն Էրդողանը սպառնացել է, որ եթե ԵՄ-ն խնդրի լուծումը չհամատեղի Թուրքիայի Եվրամիություն մտնելու բանակցությունների արագացման հետ, ապա նա կձեռնարկի մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, կսկսի ավտոբուսներով փախստականներին ուղարկել Հունաստան և Սիրիա, և փոքր երեխաների հետ փախստականներին կթողնի ծովափերում խեղդվելու: Էրդողանը երկու տարվա ընթացքում հրաժարվել է ընդունել 3 միլիարդ եվրոն` ասելով, որ նա ամենաքիչը մեկ տարվա համար է ուզում 3 միլիարդ եվրո: Էրդողանը նաև հայտարարել է, որ ինքն արդեն ծախսել է 8 միլիարդ եվրո փախստականների ճամբարների վրա: «Դուք ինչպե՞ս կպայքարեք փախստականների դեմ, եթե մենք չպայմանավորվենք: Դուք կսպանե՞ք փախստականներին»,- ասել է նա: Ահա Թուրքիայի կողմից նման շանտաժային քաղաքականության պայմաններում Եվրոպան պետք է փորձի Թուրքիայով լուծել և՛ փախստականների հարցը, և՛ սիրական հնգամյա խնդիրն ու Ասադի ճակատագիրը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am