ԱԺ-ն այսօր «Բնության հատուկ պահպանման տարածքների մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ քաղաքակիրթ ազգ ես այն չափով, որ չափով որ վերաբերվում ես սեփական մշակութային ժառանգությանն ու բնությանը:
«Անտառներում կատարվում է կազմակերպված հանցագործություն, ոչ թե վառելիքի, այլ շինափայտի՝ գյուղերում պտտվելով՝ իմանում եմ, որ դատախազը, միլպետը, գյուղապետը որքան քվոտա ունեն՝ անտառահատումների հետ կապված: Սա համակարգված ու վերեւից եկող հանցագործությունների շարք է, դրա համար էլ ոչ մեկը չի ցանկանում դրա դեմն առնի»,- հայտարարեց նա:
Այնուհետև անդրադառնալով հանքերին՝ փաստեց, որ այն ամենից անխիղճ շահագործվող բնագավառն է և այն որակեց որպես բիզնեսի մարմաջի արդյունքում ՀՀ բնության ոչնչացում:
«Ստորջրյա հոսանքների, աղբյուրների մեծաքանակ թիվը եւս լուրջ սպառնալիք է մեր բնությանը: Հատկապես դա վերաբերում է Արարատյան դաշտավայրին: Այստեղ կա շուրջ երեք հարյուր ջրհոր, որտեղից ընդերքից ջուր են հանում, որի արդյունքում դատարկվում է ՀՀ ընդերքի մասը, որը սնամեջ է դառնում: Խորհրդային տարիներին ջուր էին լցնում ստորգետնյա հորերի մեջ, որ երկրաշարժ չառաջանար: Այսօր արդեն փորել, իջել են 7-15 մետր, որը սեյսմիկ վտանգ է առաջացնում, իսկ բնությունը այս դեպքում միայն քիչ տոկոս է կարողանում լրացնել»,- հավատացրեց Ա. Մանուկյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը