ԱԺ-ն այսօր «Բնության հատուկ պահպանման տարածքների մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադարձավ ԱԺ կողմից քննարկվող նախագծերի ծավալին՝ ցույց տալով թղթերի ծանր տրցակը. «Եթե հիսուն օգնական էլ ունենամ, չեմ հասցնի այսքանը ուսումնասիրել. մոտ վաթսուն օրենքի նախագիծ ո՞նց հասցնեմ, կարդամ»:
Արամ Մանուկյանն իր դժգոհությունը հայտնեց և դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ ասաց. «Անխղճություն է, 7 կիլո օրենքի նախագիծ է, չենք հասցնում թերթել, վերնագրերը կարդալ, քվեարկում ենք, չգիտենք՝ ինչի օգտին»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ ասելով. «Դրա համար պետք է ներկա լինել ու քննարկել: Ընդդիմադիր կողմը պետք է օրենքների հետ կապված առաջարկներ անի, որևէ մեկը չի գալիս քննարկելու, պարոն Սահակյանն ի՞նչ անի»:
Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց. «Բերման ենթարկեք»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը