Թրամփն իր աշխատանքը գերազանց է գնահատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր աշխատանքը գերազանց է գնահատել. հայտնում է Лента.ру-ն: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում:Թրամփի խոսքերով՝ իր աշխատանքի համար ինքն իրեն պատրաստ է տալ A գնահատական («հինգ»՝ ըստ ամերիկյանի): Նա խոստովանել է, որ ինքը ոչ միշտ է կարողանում արդյունավետորեն պատմել այս կամ այն որոշումների մասին։ Դրա համար նա իրեն C+ («3+») է նշանակել: Թրամփը նաև բարձր գնահատական է տվել իրեն նվաճումների համար: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դժվարությամբ կարող է հասցնել իր կարծիքը հայրենակիցներին: Թրամփն այդ ցուցանիշը բավարար է գնահատել:
