ԻՊ-ի պարագլուխները փախչում են Արևմտյան Մոսուլից
Gazeta.ru-ն` հղում անելով CNN-ին հայտնում է ,որ Իրաքյան Մոսուլ քաղաքի արևմտյան մասում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխները փախչում են քաղաքից՝ փրկվելու իրաքյան բանակի հարձակումներից: Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիդ Շաքիր Ջաուդատը հայտարարել է, որ գրոհայինները լքում է Մոսուլը շոկի, շփոթության և պարտության վիճակում, և վերադառնում իրենց քաղաքներ: Ահաբեկիչները ցնցված են և պարտված։ «Մեր դաշտային հետախուզական ստորաբաժանումները մատնացույց են անում, որ ահաբեկչական կազմակերպությունը փլուզվում է մասերի, իսկ նրա ղեկավարությունը փախչում է Մոսուլից», - հավելել է իրաքցի զինվորականը։
