Հարգելի խորհրդարան,
Մի քանի օրից կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որտեղ հուսով եմ առաջնայինը կլինի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների միջև: Խորհրդարանական ընտրարշավի դերակատարներից յուրաքանչյուրը կփորձի հանրությանը ներկայացնել իր ծրագրային առաջնահերթությունները: Հանրապետականը հանրությանը ներկայանալու է մրցունակ քաղաքական թիմով, իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, որը զերծ կլինի ականջահաճո խոտումներից:
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ապակայունացնող քայլերը, անվտանգության համակարգի ամրապնդումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ամենաառաջնահերթ հիմնահարցը: Հենց դա է պատճառը, որ Հանրապետականն ընտրություններին մասնակցելու է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով: Հավելեմ, որ առանց անվտանգության կայուն համակարգի չի կարող լինել ո′չ ժողովրդավարական զարգացում, ո′չ էլ տնտեսական առաջընթաց:
Հարգելի խորհրդարան
Այս տարիների և, մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում մենք ամրապնդել և տեխնիկական վերազինում ենք իրականացրել առաջնագծում, որի վառ ապացույցն է Ադրբեջանի ձախողված դիվերսիայի փորձը: Անվտանգության համակարգի ամրապնդումն, այո′, մեր առաջնահերթությունն է: Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ: Դա բնական է: Բազմակարծություն է, բայց այստեղ ավելի արդարացի է հիշել Թետչերի խոսքը. «Եթե իշխանությունները նույնիսկ քայլեն գետի վրայով կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք դա կբացատրեն իշխանությունների լողալ չիմանալով»: Եվ վերջում, հարգելի գործընկերներ, կոչ եմ անում յուրաքանչյուրիս ստորադասել կուսակցական շահը և առաջնորդվել Հայրենիքի շահի գերակայությամբ: Զերծ մնանք հայհոյանքից ու վիրավորանքից: Ուրիշին սևացնելով մենք բնավ չենք բյուրեղանում:
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ ԱԺ փոխնախագահ
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը