Էրդողանն ու Ռոհանին հանդիպել են
Ինչպես հայտնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը,ակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպումը: Հանդիպման օրակարգում եղել է Սիրիական հակամարտության կարգավորումը: Երկու նախագահները քննարկել են նաեւ գլոբալ հակաահաբեկչական պայքարին եւ գլոբալ ահաբեկչության հակազդմանը եւ համատեղ գործողություններին վերաբերող հարցեր:
