Սահակաշվիլու կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է
Ուկրաինական Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է և հայտնել,որ երկրի Արդարադատության նախարարությունը պաշտոնապես գրանցել է իր Рух новых сил կուսակցությունը ՝«Նոր ուժերի շարժում»:
«Այս քայլը, որը մանրուք է թվում, մեր շարժումը մոտեցնում է երկրի սկզբունքայնորեն նոր քաղաքական դասի կազմավորմանը:Շատ քաղաքներում արդեն առկա են նրա ստեղծած կուսակցության ներկայացուցչությունները, և դրա անդամների թիվն ամեն օր ավելանում է», - գրել է Սահակաշվիլին: