Սիրիական ճգնաժամի օրերից մինչև այսօր Հայաստանն ապաստան է տվել շուրջ 20 հազար սիրիահայ փախստականի, այսօր Բրյուսելում` «Կարնեգի» կենտրոնում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ցավով եմ այս բառն արտասանում, քանի որ նրանք մեր ընկալման մեջ փախստականներ չեն: Նրանք մեր մի մասնիկն են, որ պատմական զարգացումների բերումով ժամանակին փրկություն են գտել Սիրիայում: Այսօր, ողբերգական աշխարհաքաղաքական անցքերի արդյունքում նրանք ապաստանել են մեզ մոտ: Հայաստանը պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա:
Օգնությամբ բեռնված հերթական օդանավն օրեր առաջ վայրէջք կատարեց սիրիական հողում: Այն նախատեսված է ոչ միայն մեր սիրիահայ հայրենակիցների համար, այլև բոլոր սիրիացիների՝ անկախ կրոնական և էթնիկական պատկանելությունից: Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ ի երախտագիտություն մեր բարեկամ Սիրիայի ժողովրդի, որը ժամանակին իր դռները բացեց ցեղասպանությունը վերապրած հայերի համար», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը