«Ժողովրդին սոված վիճակում իրար դեմ ենք հանելու». ՀՀԿ պատգամավոր

« Իմ և ռեյտինգային կարգով Լոռու մարզից առաջադրված թեկնածու, իմ կուսակից Վահրամ Բաղդասարյանի միջև ոչ պայքար է եղել, ոչ էլ կլինի: Ես Բաղդասարյանի տարածք չեմ ներխուժել, չնայած Վանաձորում վերջերս եղել եմ միայն մեկ անգամ, բայց համոզված եմ՝ դաշտը ազատ է, և բոլորը պայքարում են իրենք իրենց համար և ոչ թե իրար դեմ:Ես քարոզչություն իրականացնելու եմ բոլոր այն տեղերում, որտեղ հարմար եմ գտնում, մնացած կուսակցությունները, անհատները նույնպես, կարծում եմ, կսկսեն այնտեղից, որտեղ իրենց նպատակահարմար է: Իմ սկզբունքը հետևյալն է՝ անձամբ ես որևէ մեկի դեմ չեմ աշխատել, և այդ սկզբունքի վրա խարսխված կլինի իմ մոտեցումը: Ներկայացնելու եմ այն, ինչ արել ենք այս տարիների ընթացքում, այսօրվա տեսլականը, անցյալը, իմ կարողությունների շրջանում, մակրոառումով ինչպես եմ պատկերացնում իմ աշխատանքը վաղը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը : « Վանաձորն ամբողջ Լոռին չէ, դեռ 120 գյուղեր ու քաղաքներ կան: Բոլորս մարդավարի, նորմալ պետք է գնանք ընտրությունների, և այդ մեսիջը ուղարկելու եմ ընտրողներին։ Հանրությանը չպետք է բևեռացնել, ընտրությունը՝ ընտրություն, մանդատը՝ մանդատ, ոչ մի մանդատ արժեք չունի, եթե հանրությանը բևեռացնենք, պատկերացնո՞ւմ եք՝ զարգացումները ինչ կլինեն հետո»,-ասաց նա: Հարցին, թե այս ընտրակարգը հենց բևեռացմա՞ն չի տանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե ինքը դեմ է եղել ռեյտինգային ընտրակարգին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, որը դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք», - ասաց Կարեն Կարապետյանը։ Ըստ նրա՝ այդ ընտրակարգի կողմնակիցները քիչ են եղել, բայց այն ընդունվել է: Պատգամավորն ընդգծեց, որ այս ընտրակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Խառնաշփոթ է ստեղծում, ժողովուրդը սոված վիճակում, կարծես էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Հակասություններ լինելու են։ Մենք թողելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու», - ասաց նա՝ ընդգծելով, որ ոչ մի մանդատ դրա արժեքը չունի։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am