Ռուսաստանը կվերանայի անցագրային ռեժիմն ԱՊՀ երկրների հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օրվա ընթացքում այցելել է Կենտրոնական Ասիայի երեք երկիր՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, գրում է НГ-ն: Գործընկերների հետ Պուտինի հանդիպումների գլխավոր թեմաները եղել են անվտանգությանը և Եվրասիական տնտեսական միության զարգացմանը վերաբերող հարցերը, գրում է Независимая Газета-ն:
Առանց վիզայի ռեժիմի թեման քննարկվել է Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահների հետ Վլադիմիր Պուտինի բանակցություններում:
