Հրդեհել են սիրիացի փախստականների ճամբարը
Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա քաղաքում բախում է տեղի ունեցել բնակիչների և վրանային ճամբարում ապրող սիրիացի փախստականների միջև: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի հաղորդմամբ՝ բախման հետևանքով տուժել է 5 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այնուհետև ավազակները այրել են սիրիացիների ճամբարի վրաններն ու կոտրել նրանց տեղափոխող ավտոմեքենաների ապակիները:
