Թրամփը Օբամային է մեղադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր անձի վարկաբեկման գործը ստանձնել է երկրի նախագահ Բարաք Օբաման: Ըստ նրա՝ իր դեմ ուղղված տեղեկատվական արտահոսքերի հետևում կանգնած են երկրի նախկին նախագահը և նրա մարդիկ, հայտնում է Gazeta.ru-ն: «Կարծում եմ, որ (նախկին) նախագահ Օբաման է դրանց հետևում, քանի որ դրանց հետևում կանգնած են նրա մարդիկ», - ասել է Թրամփը։ Թրամփի կարծիքով՝ իր քաղաքական կարիերային վերաբերող տեղեկատվական արտահոսքերը կշարունակվեն։
