Հրապարակը գրում է.Գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո այդ վարչության ստորաբաժանումներում կադրային փոփոխություններ են եղել։ Մենք տեղեկացանք, որ օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետ է նշանակվել Արմեն Արթուրի Ալեքսանյանը՝ գնդապետ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի որդին։ Նա տարիներ ի վեր աշխատում էր նույն բաժնում, բայց բաժնի պետ նշանակվեց այն բանից հետո, երբ հայրն ակտիվ գործունեություն ծավալեց՝ սատարելով նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին, թեեւ նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկված չէ։ Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի համաժողովին մասնակցում էր նաեւ Ամարասի Արթուրը՝ նա նստած էր Սեյրան Օհանյանի կողքին։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը