Ակցիա և երթ՝ի պաշտպանություն «հաց բերողի»
Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիան ի պաշտպանություն անցած տարի ամռանը ոստիկանական շղթան ճեղքած և ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Սասնա ծռեր զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի»,ավարտվեց դեպի դատախազություն երթով: Ակցիայի մասնակիցները մտահոգված էին, որ նա ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի է դարձնում իր բանտարկությունը: «Արթուր Սարգսյանը բանտում հայտնվեց ոչ իր անձնական ամբիցիաների հետևանքով, հայ մարդու բարոյականությունը և արժանապատվությունը բարձր պահեց: Նա իր քայլով պայքարի դուրս եկավ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու համար, և մենք պարտավոր ենք տեր կանգնել Արթուր Սարգսյանի պես մարդուն: Ինձ համար նրա կյանքն է կարևոր, ոչ թե ոգեշնչելը»,-իր ելույթում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Հանցագործության կատարած մարդուն չեն ձերբակալում, իսկ Արթուրի դեպքում ինչ-որ «մահանա» գտան և ձերբակալեցին: Ինչու են Արթուրից վախենում սրիկաները»,ասաց Անահիտ Բախշյանը: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի դատախազություն:
