Ռուսաստանը հաղթահարել է ճգնաժամը. Մեդվեդև
ՌԴ վարչապետ Մեդվեդևը Ռուսաստանի աշխատաշուկայի ներկայիս իրավիճակը գնահատել է դրական, նշելով, որ երկրում գործազրկություն չկա: Այս մասին գրում է Interfax.ru-ն:«Այսօր կարելի է վստահորեն ասել, որ մենք կարողացել ենք հաղթահարել այդ մարտահրավերները: Համախառն ներքին արդյունքի նվազումը դադարել է»,-ասել է Մեդվեդևը «Սոչի-2017» ներդրումային ֆորումին: Ինչպես ասել է՝ մոտակա ծրագրերում ներառված է նաև դեմոգրաֆիկ սահմանափակումների հաղթահարումը, ինչը հետագայում կարող է խթանել տնտեսական աճը:
