Քննարկումներ չեն եղել. վրացական ԶԼՄ-ներ
Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն չեն քննարկել աբխազական երկաթուղու բացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները: «Ընդդիմությունը շատ բան է ասում ու շատ ստում: Այդ նախագծի շուրջ կառավարությունում քննարկումներ չեն եղել», - ասել է նա:
