Երեկ լուրեր տարածվեցին, որ ՀՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի տանը նրա մի քանի տասնյակ կողմնակիցներ ծեծի են ենթարկել համագյուղացիներից մեկին, որը քվեարկելու է Դաշնակցության օգտին: Ըստ այդ լուրերի՝ նրան տեղափոխել են հիվանդանոց: Նշվել է, որ բացի այդ, կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա։ NewsBook-ը դեպքի առնչությամբ կապ է հաստատել Բազմասեր Առաքելյանի հետ: Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուն մեզ հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ լուրերին, նշեց. «Ես չգիտեմ` ինչ են գրում, ինչ չեն գրում, բայց ես վերջին անգամ կռիվ արել եմ ըմբշամարտի գորգի վրա տաս տարի առաջ: Այդքան բան»: Բազմասեր Առաքելյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ մնացածն ամեն ինչ գրված է իր Facebook-յան էջում: Նշենք, որ Բազմասեր Առաքելյանն, իր գրառման մեջ որևէ անուն չնշելով, մասնավորապես ընդգծել է, թե դաստիարակությունը թույլ չի տալիս, որպեսզի խորհրդարանական գործընկերոջը մեղադրի ստախոսության մեջ: Նա նաև նշել է, որ հրապարակվող նյութերը, որոնք նշում էին իր անձի, ընկերների և հարազատ մարդկանց գործադրմամբ, այս կամ այն բռնությունը, հետապնդում են մի նպատակ՝ գցել իր վարկանիշը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը