ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց,որ փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գործողությունները չի կարելի դիտարկել որպես առանձին դրվագ. սա իրականում ապրիլյան պատերազմի շարունակությունն է եւ նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար:
«Իրավիճակը նորից սկսում է դուրս գալ վերահսկողությունից: Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալացիայի եւ եթե շատ արագ չձեռնարկվեն ադեկվատ միջոցառումներ ռազմաճակատի գծի ամրապնդման, մեր դիվանագիտական ջանքերի ակտիվացման ուղղությամբ՝ մենք կանգնած ենք կործանարար հետեւանքների եւ հեռանկարների առջեւ»,-ասաց նա::
Լեւոն Զուրաբյանն, առաջարկեց ԱԺ-ի փակ նիստում՝ համակողմանիորեն քննարկել ստեղծված իրավիճակը:
«Կմտածենք:Մեզնից որեւէ մեկը չկա, որ մոտեցումը այնպիսին է, որ ինչպիսին եղել է ժամանակին դիրքերն այդ առումով, դա այդպես էլ պիտի շարունակվի: Մեր խնդիրը պայքարն է, պիտի շարունակենք մինչեւ վերջ: Հասկանանք, դատենք, թե փակ նիստում ինչ ենք անելու»,-պատասխանեց ԱԺ նախագահը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը