Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «1in.am»-ի հետ հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրության մասին: – Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարող եք ասել առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ հաշվի առնելով այս գիշերվա (փետրվարի 25-ի) հարձակման փորձը ադրբեջանական զինուժի կողմից և ընդհանրապես վերջին օրերին լարվածության աճը շփման գծում: Ադրբեջանը գնում է հակամարտության նոր սրացման կամ լայնածավալ պատերազմի, թե՞ այս հարձակումը Ադրբեջանի հերթական քաղաքական ակցիան էր՝ պայմանավորված ներքին ինչ-որ զարգացումներով կամ գործոններով: – Ես արդեն խոսել եմ այս թեմայով, ըստ էության՝ կրկնվում եմ: Իհարկե, պաշտպանության նախարարությունում ավելի լավ գիտեն այդ հարցերի պատասխանները, բայց կարող եմ կրկնել իմ տեսակետը, որ Ադրբեջանը, իհարկե, շարունակում է փորձերը լուծելու այս խնդիրը ռազմական ճանապարհով: Ալիևը անընդհատ կրկնում է, որ դա իր հողն է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ քանի դեռ Հայաստանը միջազգային մակարդակով չի ապացուցել Ղարաբաղի պատկանելիությունը և Ադրբեջանի ագրեսիվ էությունը, այնտեղ մշտապես կլինի ահա այսպիսի իրավիճակ: Ինչո՞ւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընկեր Նալբանդյանը, չի ապացուցում ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԱՀԿ-ում, ցանկացած կառույցում, որտեղ նա ելույթ է ունենում, որ Ղարաբաղը հայկական հող է: Պետք է բանակցություններ վարել ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության և ՌԽՍՖՀ-ի իրավահաջորդն է, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը խլել է Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և փոխանցել է այդ ագրեսիվ թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով, և այդ ժամանակներից այսպիսի պայքար է ընթանում: Մեր հայ ժողովուրդը ընկել է այդ ագրեսիվ պետության, ընդ որում՝ շատ ազգայնամոլ պետության իշխանության տակ, որը չի կարող կառավարել իր ենթակայության տակ գտնվող այլ ժողովուրդներին՝ թալիշներ, դաղստանցիներ, հայեր և այլն: Սա թուրքական, ազգայնամոլ պետություն է, որը շարունակում է Թուրքիայի քաղաքականությունը: Ինչպես Թուրքիան բռնազավթեց Արևմտյան Հայաստանի տարածքը, ամբողջությամբ ոչնչացրեց և արտաքսեց հայերին, ճիշտ նույն կերպով Ադրբեջանն է վարվում իր մոտ: Ուստի այս պատերազմը շարունակվելու է, մինչև իրար կոչնչացնեն: – Բայց դա գործնականում անհնար է. ո՛չ Ադրբեջանը կարող է ոչնչացնել հայկական կողմին, ո՛չ էլ Հայաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանը: Այդ դեպքում ի՞նչ անել: – Այո, ոչ ոք էլ չի կարող դա անել, բայց այդ ագրեսիվ պետությունը միշտ իրեն այդպես է պահելու, որովհետև միջազգային կառույցները՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, պատասխանատվության չեն ենթարկում այդ ագրեսիվ ղեկավարին՝ Ադրբեջանի նախագահ Ալիև անունով: Բացարձակապես որևէ բան չեն անում՝ շատախոսելուց բացի: Իրականում ագրեսիա է իրականացվում անկախ պետության՝ Արցախի դեմ, որը ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, և այդ պետությունը, որն ավելի քան 20 տարի գոյություն ունի, չեն ճանաչում: Ահա այսպիսին է միջազգային իրադրությունը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է օգնություն ցուցաբերի, որովհետև այնտեղ հայ ժողովուրդն է սպանվում, և մեր զինուժը պետք է ջախջախիչ հակահարված տա հակառակորդին, ընդ որում ոչ թե այն ժամանակ, երբ նա կմոտենա մեր դիրքերին, այլ այն պահին, երբ նա անցնում է Կուրով: Պետք է անմիջապես ոչնչացնել հակառակորդին, որովհետև այդ ամբողջը՝ հարթավայրային տեղանքը, որն անցնում է Մարտակերտով, Մարտունիով, Շահումյանով, հակառակորդի կողմից բռնազավթված հայկական տարածք է: – Ի դեպ, Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ դեպքում հայկական կողմը կարող է կիրառել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը: – Իսկ ինչո՞ւ ոչ, որովհետև «Իսկանդերները» պատկանում են Հայատանի զինված ուժերին: Գիտե՞ք, թե ինչ է գրված ՌԴ պաշտպանության հայեցակարգում. պետությունը առաջին հերթին պետք է ունենա պատժիչ զենքեր (оружие возмездия), և «Իսկանդերը» ևս պատժիչ զենք է և զինված պայքարի միջոցներից մեկը: ՌԴ պաշտպանության հայեցակարգում մի ժամանակ գրված էր՝ եթե հակառակորդը հարձակվի ՌԴ-ի վրա, և ՌԴ-ն այլևս ի վիճակի չի լինի սպառազինության սովորական միջոցներով հետ մղել հարձակումը, ապա Ռուսաստանը իրավունք ունի կիրառել միջուկային զենք: Դուք հասկացա՞ք՝ ինչ եմ ասում: Այդ դեպքում ինչո՞ւ Ղարաբաղը չի կարող կիրառել այդ զենքը: Եթե չկարողանա զինված պայքարի սովորական միջոցներով հետ մղել հարձակվող ագրեսորին, ապա պետք է կիրառի իր ունեցած բոլոր հարվածային միջոցները, և այդ միջոցը «Իսկանդերն» է: – Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը իսկապես կարող է կիրառե՞լ «Իսկանդերը» էսկալացիայի դեպքում: – Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե, կարծում եմ: Ոչ թե պարզապես կարծում եմ, այլ համոզված եմ, որ պարտավո՛ր են դա անել, և ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբա՛ղը, որովհետև Հայաստանի վրա չեն հարձակվում: Եթե հարձակվեն Հայաստանի վրա, այդ դեպքում ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ը, և Հայաստանը ինքը պիտի հակահարված տա, պետք է կիրառի բոլոր միջոցները, ընդհուպ մինչև միջուկային զենք, եթե ունենա: Եվ ժամանակն է միջուկային զենք կիրառել այդպիսի ագրեսիվ պետության դեմ՝ որպես պատժիչ զենք, զսպման զենք: Իսկ ի՞նչ էիք կարծում: Դրանք թուրքեր են, որոնց նպատակը ոչնչացնելն է: Տեսեք, թե ինչպես է Ալիևը դաստիարակում իր ժողովրդին: Նրանք կտրեցին հայ զինվորների, գերիների, ծերերի ու կանանց գլուխները՝ ինչպես իսլամիստներն են անում, և ասում են իրենց ժողովրդին՝ այ, թե ինչ հերոսներ են ադրբեջանցի զինվորները: Դա խայտակառություն է: Դա ոչ թե բանակ է, այլ ահաբեկչական կազմակերպություն՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համանմանությամբ, ուստի նրանց դեմ պետք է վարել այնպիսի պատերազմ, ինչպիսին Ռուսաստանն է վարում Սիրիայում՝ սիրիական բանակի հետ միասին: Սա է իմ կարծիքը: Ես այդպես կգործեի: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am