Կրակել է Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա
Ըստ Siyasihaber3-ի՝ Թուրքիայում իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ պնդել են, որ Քոջաելի նահանգի Դիլովա շրջանից դեպի Դերինջե ուղևորության ընթացքում կրակել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա: Ոստիկանները հետապնդել են կասկածելի ավտոմեքենային: Դեպքի գործով ձերբակալվել է 19-ամյա Բերաթ Թ. Յահյան, ով դեպքից հետո ատրճանակը պահել է իր տանը: Դեպքի ընթացքում նրա վարած մեքենան պատկանել է Յահյայի ընկերոջը: Հետաքննություն է սկսվել:
