Ինչպես հայտնել էինք, դաշնակցական Գեղամ Մանուկյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի պարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Աառքելյանը Փարպի գյուղում գտնվող իր տուն է հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։
Առաքելյանը Hraparak.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, թե «ինքն ուժեղ մարդ է և պրովոկացիաների չի տրվում»։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս առնչությամբ ասաց․ «Ես կարդացի Բազմասերի ասածները, ցավում եմ, որ ակնհայտ սուտ է խոսում։ Իրականությունն այն է, որ համագյուղացուն կանչել են իրենց տուն և ծեծի ենթարկել։ Մնացածը Գեղամ Մանուկյանի ստատուսից ամբողջ ճշմարտությունը գիտեք։ Ես չգիտեմ՝ իրենց համայնքի բնակիչներն ինչ կարծիք են ունենալու մեկի մասին, ով իր սեփական տանը կանչում և համագյուղացի երիտասարդին ծեծի է ենթարկում»։
-Իսկ ի՞նչն է պատճառը եղել, ինչու՞ են ծեծել։ -Պատճառը գրված է՝ մարդը որոշել է, որ ով իրեն ձայն չի տալու, ուրեմն իր հակառակորդն է, իր թշնամին է։ Այս մտածողությամբ, այս արժեհամակարգով մարդիկ են այսօր թեկնածուներ դարձել։
-Իրավապահ մարմինները տեղյա՞կ են, քրեական գործ հարուցվե՞լ է, կամ այդ ծեծվողը բուժօգնության դիմե՞լ է։
-Չգիտեմ, տեղյակ չեմ։ Ես գիտեմ, որ այն, ինչ Գեղամ Մանուկյանը գրել է, ակնհայտ իրականություն է, երկրորդ փորձի ժամանակ էլ պատասխան ստացել են։ Ուղղակի տգեղ է, երբ այդ ամենից հետո մարդը Ձեզ ասում է, որ «ես ուժեղ մարդ եմ»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը