Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը նամակ է գրել Թրամփին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում նա իր գնահատականն է տվել ներգաղթյալներ հարցերով Թրամփի վարած քաղաքականությանը և Մերձավոր արևելքում Վաշինգթոն իրականացրած գործողություններին:Իր ուղերձում, որը բաղկացած է ավելի քան 3.5 հազար բառից, Ահմադինեժադը նշել է, որ Թրամփը հաղթել է ընտրությունները և «ճիշտ է նկարագրել ամերիկյան քաղաքական և ընտրական համակարգերը՝ որպես կոռումպացված»: Իրանի նախկին նախագահը նաև նշել է, որ ժամանակակից ԱՄՆ պատկանում է բոլոր ժողովուրդներին, այդ թվում նաև Կորեայի ամերիկացիներին: «Ոչ ոք չի կարող իրեն տեր ու տիրական համարել, իսկ մնացածին ` հյուրեր և էմիգանտներ(ԱՄՆ-ում)»,- եզրափակել է նա:
