Կիմ Չոն Նաման մահացել է թունավորումից 20 րոպե անց
Մալազիայի առողջապահության նախարար Սուբրամանյամ Սատխասիվամը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինի եղբոր` Կիմ Չոն Նամայի մահը վրա է հասել քիմիական թունավորումից 15-20 րոպե անց:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն: Ինչպես նշվում է՝ թունավոր նյութի քանակությունը այնքան մեծ է եղել, որ միանգամից ախտահարել է մահացածի սիրտն ու թոքերը:
