Սպիտակ տուն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս կգա՞
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու հնարավորությունը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հաջորդ նստաշրջանում հարցը կքննարկվի, սակայն ԱՄՆ-ի կողմից որոշում չի նախատեսվում: Ըստ Politico պարբերականի աղբյուրների` ԱՄՆ-ը կարող է այդ քայլին գնալ այն պատճառով, որ Խորհուրդն ազդեցություն է ունեցել Իսրայելի «բնակեցման» քաղաքականությունը դատապարտող ՄԱԿ-ի բանաձեւի ընդունման վրա:
