Հասան Ռուհանին կմասնակցի նախագահական ընտրություններին
Իրանի փոխնախագահ Ֆուսսեին Ալի Ամիրին հաստատել է, որ երկրի նախագահ Հասան Ռոհանին որոշում է կայացրել առաջարդվել մայիսին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է РИА Новости-ն: «Վերջին մի քանի շաբաթում պարոն Ռուհանին եզրակացրել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին»,- ասել է Ամիրին: Իրանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թ. մայիսի 19-ին:
