Ալիևը զանգահարել է Էրդողանին
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի ղեկավարի մամլո ծառայությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին և շնորհավորել է Էրդողանի ծննդյան օրը, նրան հաջողություն ու առողջություն մաղթել: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը վստահություն են հայտնել երկու երկրների բարեկամական և եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
