Թրամփը հրաժարվել է մասնակցել լրագրողների ամենամյա ընդունելությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի (WHCA) ամենամյա ընթրիքին: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր թվիթերյան էջում նախագահի ու նրա վարչակազմի՝ մամուլի հետ հերթական կոնֆլիկտի պատճառով: Ամենամյա ընթրիքը նախատեսված է ապրիլի 29-ին: «Ես այս տարի ներկա չեմ գտնվի թղթակիցների ասոցացիայի ընթրիքին: Բոլորին ամենայն բարիք եւ հաճելի երեկո մաղթենք»,-գրել է Թրամփը: ԱՄՆ նախագահը որևէ կերպ չի բացատրել, թե ինչու չի մասնակցելու միջոցառմանը: Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Ջեֆ Մեյսոնը հայտարարել է, որ ընթրիքը կկայանա՝ անկախ Թրամփի մասնակցությունից:
