ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է բազմության մեջ (լուսանկարներ)
Համացանցում Նոր Օռլեանում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու վայրից լուսանկարներ են հրապարակվել:
Կադրերում երևում է մի քանի վնասված ավտոմեքենա: Դեպքի վայրը շրջափակված է:
21 մարդ վնասվածքներ է ստացել, երբ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
Տեղի իշանությունների հաղորդմամբ՝ վարորդը հարբած է եղել:
Associated Press գործակալութունն իր հերթին նշում է, որ վարորդը ձերբակալված է, նա չի կասկածվում ահաբեկչություն իրականացնելու մեջ:

