Իրանն արգելել է ուխտագնացների այցերը Սաուդյան Արաբիա
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունն արգելել է իրանցի ուխտագնացների այցը Սաուդյան Արաբիա: Նման որոշում է ընդունվել Իրանի կառավարության այսօրվա արտահերթ նիստում։ Դրանում որոշվել է արգելել իրանցի ուխտագնացների այցը Սաուդյան Արաբիա մինչև այդ մասին համապատասխան նոր կարգադրության ընդունումը։
