Ինչ է ծրագրում Թուրքիան
Թուրքիայի արտգործ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք կշարունակեն ազատագրել Ռաքքա քաղաքն ու Սիրիայի մնացած տարածք, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Anadolu-ին: Չավուշօղլուն հայտնել է որ անհրաժեշտ է ազատագրել նաև Մյունբիչ քաղաքը, որտեղ գործում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ենթաբաժին, «YPG» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները. «Հետո ծրագրում ենք Ռաքքայի գործողությունը»:
