Ադրբեջանը, հավատարիմ իր հանցագործ քաղաքականությանը, շփման գծում լարում է իրավիճակը՝ օգտվելով առիթից, որ Հայաստանը թևակոխում է ընտրական գործընթացների փուլ: Հակառակորդը գտնում է, որ դա իր համար լավ առիթ է սրել իրավիճակը, ինչը հանցագործ մտադրություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով անցած գիշեր ղարաբաղա-ադ րբեջանական շփման գծում ադրբեջանական հարձակման փորձին:
«Նման գործելաոճին ՀՀ Նախագահը Զինված ուժերի սպայական կազմի հետ հանդիպմանն արդեն պատասխանել է և նշել, որ որևէ ներքաղաքական գործընթաց չի ազդելու ԶՈՒ-ի մարտունակության վրա: Նախագահի խոսքի ապացույցները ցույց տվեցին Ադրբեջանի այսօրվա կորուստները, ինչի մասին խոսում է նաև այդ երկրի պաշտոնական քարոզչությունը: Ադրբեջանական կողմի կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է այդ երկրի ալիևա-փաշաևական կլանի վրա»,- ընդգծել է Շարմազանովը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է տեղի ունեցածին արձագանքի հասցեական և իրերն իրենց ան ուններով կոչի:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը