Մոսուլից ոչ հեռու խոշորագույն զանգվածային գերեզմանն են հայտնաբերել
Իրաքի Մոսուլից ոչ հեռու, որտեղ այժմ գործողություններ են ընթանում ԴԱԻՇ-դեմ, հայտնաբերվել են խոշոր քանակությամբ, ենթադրաբար մոտ 4000 մասսայաբար թաղված դիակներ: Այդ մասին տեղեկացնում է Telegraph-ը:«Իսլամական պետության» զինյալներն այնտեղ թաղել են իրենց կողմից սպանված մարդկանց: Տեղի բնակիչների, ոստիկանության եւ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ահաբեկիչները սպանել են գերեվարած իրաքցի ուժայիններին եւ նրանց զանգվածաբար թաղել 2014 թվականին քաղաքը գրավելուց հետո:
