ՕՐՕ դաշինքի համաժողովին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց,որ գործող իշխանության մաս կազմող անդամներից որևի մեկի հետ անձնական խնդիր չունի։
«Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր ես չունեմ։ Բարձր եմ գնահատում բանակաշինության, պետության կայացման գործում բոլորի ներդրած ջանքերը:Ճանապարհ է անցել նրանց հետ, բնական համարելով նաև տարաձայնությունները, որոնք ունեցել է նրանցից ոմանց հետ՝ գործունեության ընթացքում »,-ասաց նա:
«Այսօր ես ինձ չեմ տեսնում իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեջ մեր մոտեցումները տարբեր են։ Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին և ներքին, նոր տնտեսական քաղաքականություն և նոր մթնոլորտ մեր ժողովրդի մեջ», - ասաց Սեյրան Օհանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը