Հակառակորդի վիճակը որքան ծանր լինի, որ Ալիևի պատի թերթերը գրեն՝ Азербайджан несет потери: Իսկ Армения перешла в наступление ձևակերպումը կարող ենք դիտարկել նաև որպես «հակահարձակում» նախապատրաստելու հող... Երեկ այս թեմային արդեն ծավալուն անդրադարձել եմ երկու ստատուսով, թե որն է Ադրբեջանի տակտիկան, երբ Զեյնաբ Խանլարովաների են խոսացնում հողերը ետ բերելու անհետաձգելի անհրաժեշտության մասին, Վիեննայում Ալիևի պլատֆորմ են բեմականացնում վահեավետյաններով ու նաև խոսում են, թե Զաքիր Հասանովն անձամբ է ղեկավարել Գյուլիստանում ու Թալիշում «հայկական հարձակման կասեցման գործողությունը»:
Այս ճակատամարտում մեր բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը, բայց, հասկանանք, որ Ադրբեջանի կողմից պատասխանը անխուսափելի է: Հայկական ուժերը ևս մեկ պատժիչ գործողություն պետք է կատարեն դրանց իսպառ իրենց տեղը նստացնելու համար: Ու այսօր Ադրբեջանին զսպող մի բան է մնացել՝ հայոց բանակը: Կար ժամանակ, երբ նրան զսպելու հարցում միջազգային լծակներ ունեինք, ու այդ ժամանակ ոչինչ չարեցինք: Այսօր ոմանք հակառակն են անում, երբ միջազգային երաշխիքները թուլացել են ու Ալիևը միջազգային վերահսկողությունից դուրս է եկել, հիմա են խոսում միջազգային երաշխիքներից, այն դեպքում, երբ այսօր մարտը ճիշտ կառավարելն է զսպելու հակառակորդին:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գրառումը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը