Զեյնաբ Խանլարովան Արցախի համար պատերազմ սկսելու կոչ է արել
« Եկեք հետ գրավենք մեր հողերը: Ու՞մ ենք մենք սպասում,քանի որ ամեն ամիս մեր զինվորները նահատակվում են: Ես արդեն 25 տարի է Միլլի մեջլիսի պատգամավոր եմ, և մենք միայն խոսում ենք: Մեր երեխաներից դեռ որքա՞նը պետք է մեռնի: Ինչքա՞ն մայր պետք է արցունք թափի»,‐հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովան: «Պետք է որևէ մեկից թույլտվություն վերցնենք մեր իրավունքը պաշտպանելու համար: Եթե իմ տան վրա հարձակվել են, ես որքա՞ն պետք է լռեմ: Ես խաղաղասեր մարդ եմ, չեմ ցանկանում պատերազմ, բայց մենք պետք է հետ վերադարձնենք մեր հողերը»,հավելել է նա:
