ԿԸՀ-ն գրանցեց ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակները :ԿԸՀ այսօրվա նիստում առանձին-առանձին որոշումներ կայացրեց, ըստ որոնց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական կուսակցությունների համամասնական ու տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարեց գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային:
Գրանցվեց 5 կուսակցություն եւ 4 կուսակցությունների դաշինք, հաստատվեց թվով 1531 պատգամավորի թեկնածու։ ԿԸՀ անդամները՝ ներկայացնելով քաղաքական ուժերի ցուցակները, նշեցին, որ որոշ ցուցակների հետ կապված տեխնիկական թերություններ են եղել, որոնք շտկվել են։ Եղել է մեկ ինքնաբացարկ «Ծառուկյան դաշինքից», 2 ինքնաբացարկ եւ մեկ մահվան դեպք Կոմունիստական կուսակցությունից, 1 ինքնաբացարկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։
«Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցումը մերժվեց, քանի որ բացակայում էին փաստաթղթերը:
Վիճակահանությամբ որոշվեց, թե ինչ հերթականությամբ են կուսակցությունների եւ դաշինքների լիազոր ներկայացուցիչները մոտենալու եւ քաշելու իրենց կուսակցությանը համարը: Այնուհետեւ տեղի ունեցավ բուն վիճակահանությունը:
Վիճակահանությունից հետո ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերին տրամադրել հետեւյալ հերթական համարները.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2
«Ելք» դաշինք – 1
«Ծառուկյան» դաշինք – 4
«Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5
Հայ հեղափոխական կուսակցություն – 9
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 7
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 6
«Հայկական վերածնունդ» կուսակցություն - 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք - թիվ 8
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը