Պելեի որդին ոստիկանությանն է հանձնվել
РИА Новости լրատվական գործակալությունը հայտնում է,որ Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին` Էդիսոն Շոլբի Նասիմենտուն, հանձնվել է ոստիկանությանը: Նրան տեղափոխել են ազատազրկման վայր, որտեղ նա կանցկացնի տասներեք տարվա իր պատժաչափը: 2014-ին բրազիլական դատարանը նրան 33 տարվա բանտարկության էր դատապարտել թմրանյութերից ստացված փողերի լվացման համար: Սակայն կրտսեր Պելեն մնաց ազատության մեջ, քանի դեռ նրա գործն անցնում էր վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններով: Այժմ արդեն պատժաչափը նվազեցվել է մինչեւ 12 տարվա եւ 10 ամսվա:
